Չեխիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների համաձայն՝ հաղթել է Չեխիայի գործող նախագահ Միլոշ Զեմանը։

Ընտրատեղամասերի 87 տոկոսից ստացված տվյալների հաշվարկը խոսում է այն մասին, որ Զեմանը հավաքել է ընտրողների ձայների 52.94 տոկոսը, նրա մրցակից Իրժի Դրագոշի օգտին քվեարկել է ընտրողների 45.07 տոկոսը։

Մասնակցությունն ընտրություններին կազմել է 66.17 տոկոս։

Քվեարկության վերջնական արդյունքները կամփոփվեն առաջիկայում։

Գիտությունների ակադեմիայի նախկին ղեկավար Դրագոշն առավել մեծ աջակցություն է ստացել Պրահայում, Կենտրոնական Չեխիայում և Կրալովեգրադի երկրամասում (Արևելյան Չեխիա)։ Մնացած տարածաշրջաններում հաղթել է Զեմանը։

Իրժի Դրագոշն արդեն ճանաչել է պարտությունը և շնորհավորել Զեմանին։ «Շնորհավորում են ընտրությունների հաղթող Միլոշ Զեմանին։ Ցանկանում եմ նրան շատ ուժ և առողջություն»,-ասել է Դրագոշը։