«Ահասմա Ռանին, Պակիստանի Աբոտաբադ քաղաքի երրորդ կուրսի ուսանողուհին, սպանվել է սեփական տան մեջ: Մարդասպանը երեք գնդակ է բաց թողել աղջկա վրա և փախել է, սակայն մահից առաջ աղջիկը հասցրել է տալ նրա անունը»,- հաղորդում է Daily Mail-ը:
Ասմա Ռանիի սպանության գործով գլխավոր մեղադրյալը, ում անունն էլ աղջիկը տվել է՝ Մուջաhիդ Աֆրիդին, փախել է Սաուդյան Արաբիա և այժմ Խիբեր Պաղտինխավայի ոստիկանությունը Դաշնային հետաքննության գործակալության (FIA) հետ նրան հայտնաբերելու քայլեր է ձեռնարկում: