Սիեթլի ոստիկանությունը ձերբակալել է Counter-Strike- ի ստեղծողներից մեկին՝ 36-ամյա Ջեսս Կլիֆին:
Հայտնի գեյմերը կասկածվում է անչափահասի պղծելու մեջ: Միջադեպի մանրամասները չեն հստակեցվում:
Ոստիկանությունը չի մեկնաբանում ձերբակալությունը:
Տեղական լրատվական ծառայության տվյալներով, Քլիֆին դեռեւս չի ներկայացրել պաշտոնական մեղադրանք, սակայն նրան ձերբակալել են ՝ առանց գրավի ազատվելու իրավունքի:
Valve ընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցրել է Քլիֆի հետ համագործակցությունը՝ մինչեւ կպարզվեն միջադեպի մանրամասները: