NASA- ն հրապարակել է Curiosity մարսագնացի օգնությամբ արված Մարսի պանորամային նկարահանումը։ Պատկերը բաղկացած է Գեյլա խառնարանում գտնվող Վերա Ռուբինի լեռնաշղթայից արված լուսանկարներից: Քանի որ նկարահանումներն իրականացվել են Մարսի վրա ձմեռային արեւադարձից քիչ առաջ, երկինքը մոլորակում պարզ էր, ինչը թույլ է տվել լուսանկարներում բազմաթիվ դետալներ ստանալ:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ Curiosity-ն տիեզերք է ուղարկվել 2011 թվականի նորյեմբերի 26-ին Ֆլորիդայից և Կարմիր մոլորակ է հասել 2012 թվականի օգոստոսին: 6.5 տարվա ընթացքում այն անցել է 18 կիլոմետր: Հետազոտողները խոստովանում են, որ սա առաջին ամբողջական տեսագրությունն է, որ արվել է այս տիեզերանավից: Վերջինս կշռում է 900 կիլոգրամ, իսկ դրա արժեքը 2.5 մլրդ դոլար է: Curiosity-ն Մարսում կմնա դեռ 2000 օր: Մարսի Հեյլ խառնարանն անվանվել է աստղագետ Ուոլթեր Ֆրեդերիկ Հեյլի պատվին: Փորձագետների խոսքով՝ խառնարանը կարող է 3,5-3,8 միլիարդ տարվա պատմություն ունենալ: Դրա տրամագիծը 154 կմ է: