«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսին այդ տարածքում տեղակայված բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանք էր նաեւ առաջադրվել: Սակայն մինչեւ հիմա ամբողջական գումարը չի հայտնաբերվել. իրավապահները միայն 300 հազար դրամն են գտել Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից, անձնական խուզարկությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործում քննվող հիմնական վարկածներից մեկի համաձայն` «Սասնա ծռերի» անդամներն իրավապահներին հանձնվելուց առաջ պարզապես այրել են գումարը` քաջ գիտակցելով` չեն կարողանա ծախսել այն:
Կան եւս այլ վարկածներ՝ գումարը նրանք թաքցրել են գնդին հարակից որեւէ տարածքում՝ պատի մեջ, հողի տակ, կամ էլ փաթաթելով քարին` դուրս են նետել կոնկրետ ուղղությամբ: Չի բացառվում նաեւ, որ իրավապահներն իրենք են այդ օրերին «մեջ-մեջ» արել գումարը: Ամեն դեպքում, խոշոր այդ գումարը չկա ու թերեւս չի էլ գտնվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում