Իտալական երգի «Սան Ռեմո» ամենամյա 68-րդ փառատոնի հաղթողներն են դարձել Էրմալ Մետան և Ֆաբրիցիո Մորոն՝ զույգով կատարելով Non mi avete fatto niente («Դուք ինձ ոչ մի բան չեք արել») ստեղծագործությունը, հայտնում է РИА Новости-ն: Երգի մրցույթն ավարտվել է Լիգուրիական ափին գտնվող Սան Ռեմոյի «Արիստոն» թատրոնի բեմում՝ փետրվարի 10-ին: