Փետրվարի 13-ին կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականին տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:  

Նշենք, որ հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու:

Հարցման արդյունքներով՝ «Տարվա մշակութային գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց պարուհի Սոֆի Դևոյանը։
 
 
Նա արդեն 25 տարի է՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցում է սերունդներին։ Սոֆի Դևոյանը հոգու և պարի դպրոցներ է բացել ոչ միայն Երևանում, այլև Երևանից դուրս։ Նրա մշակութապահպան գործունեությունը դարձել է օրինակելի, իսկ ավանդը պարարվեստում՝ անուրանալի։