Հետազոտողները Միացյալ Նահանգներում օգտագործել են սքանավորման նոր տեխնիկա` բացահայտելու Պաբլո Պիկասոյի արվեստի մեծ աշխատանքներից մեկի` «Crouching Woman» կտավի թաքնված հատվածը:
Պարզվում է՝ յուղանկարի տակ պատկերված է Բարսելոնայի լանդշաֆտը, որը Պիկասոն օգտագործել է որպես իր գլուխգործոցի հիմք:
Նոր համակարգը շատ ավելի մատչելի է, քան արվեստի գործերի սքանավորման այլընտրանքային շատ համակարգեր: Այն նաև շարժական է, ինչը հնարավոր է դարձնում սքանավորումը ցանկացած պատկերասրահում:
Կտավում բլուրների ուրվագիծն այդ ֆոնին դառնում է կնոջ մեջք: Տորոնտոյի Օնտարիո արվեստի ինստիտուտի դասախոս Քենեթ Բրոմմելը ասել է, որ հուզված է` տեսնելով, թե ինչ կա նկարի տակ իրականում: «Այն օգնում է նաև հասկանալ, թե որտեղ է կտավն արվել»,-ասել է նա BBC-ի թղթակցին: