Վոլգոգրադից Երևան ապրիլի 24-ից ուղիղ չվերթ կբացվի: Այս մասին գրում է volgograd.kp.ru կայքը: Ուղիղ չվերթը կիրականացվի ամեն շաբաթ` երեքշաբթի օրերին: Վոլգոգրադից չվերթն իրականացվելու է ժամը 21:45-ին, Երևանից՝ ժամը 19:45-ին: Չվերթի տևողությունը կազմելու է երկու ժամ:

Չվերթն իրականացնելու է «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է: