23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ռուսաստանի ներկայացուցիչն է:

Ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդևան հավաքեց 81.61 միավոր և համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց, սակայն Ալինա Զագիտովան հավաքեց 82.92 միավոր և գերազանցեց Մեդվեդևայի ռեկորդը: Մեդվեդևան գրավեց երկրորդ տեղը կարճ ծրագրում

Եռյակը եզրափակում է կանադուհի Քեթի Օսմոնդը (78.87 միավոր):

Ազատ ծրագրի համար որակավորվեցին 30 մասնակիցներից 24-ը: Ազատ ծրագրում պայքարը տեղի կունենա փետրվարի 23-ին:

Լուսանկարը՝ championat-ի: