Կենտրոն հեռուստաընկերությունը սկսում է «Երևի» հեռուստասերիալի ցուցադրությունը, որը հավակնում է դառնալ սերիալների մեջ առաջատար՝ համալրելով հեռուստաընկերության ստեղծագործական թիմի ներկայացրած ու մեծ հաջողություն ունեցած «Բախտաբեր», «Վենդետա» և «Երանի» նախագծերի շարքը։
«Երևի» հեռուստասերիալի գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանն ու ռեժիսոր Վահե Սայանը հեռուստադիտողին են ներկայացնում բարդ և լարված սյուժետային զարգացումներով և անսպասելի հանգուցալուծումներով մի պատմություն, որը կյանքի կկոչեն ճանաչված, սիրված և բարձր վարկանիշ ունեցող դերասաններ՝ Ալեքսանդր Խաչատրյանը, Հարություն Մովսիսյանը, Շուշաննա Թովմասյանը, Սարգիս Ավետիսյանը, Սոֆի Դևոյանը և այլք։