Սումգայիթյան ցեղասպանությունը շանտաժ էր հայ ժողովրդի նկատմամբ և դրանով փորձ արվեց կասեցնել Ղարաբաղյան շարժումը, ինչը հաջողությամբ չպսակվեց:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը և ընդգծեց, որ Սումգայիթ քաղաքի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայերն այնտեղ շատ էին և քաղաքը խիտ էր բնակեցված հայերով:
Ադրբեջանագետի խոսքով՝ սումգայիթյան ոճրագործությունը մինչ օրս էլ բացահայտված չէ, քանի որ այն իրականացնողներն այսօր ադրբեջանական իշխանություններն ու ադրբեջանցի ազգայնամոլներն էին, ովքեր ի չիք դարձրին «բոլորս եղբայրներ» ենք խորհրդային գաղափարախոսությունը:
«Սումգայիթի հիմքում ընկած էր ադրբեջանական իշխանության սատարումը, իսկ Ադրբեջանի ղեկավարության այսօրվա որդեգրած քաղաքականությունը նոր Սումգայիթի կրկնության մասին է վկայում, քանի որ նախկինն իր իրական գնահատականը չի ստացել»,-ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանի համար հայերն անընկալելի և անընդունելի են և Սումգայիթը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ադրբեջանական մենթալիտետի մեջ հստակ ամրագրված է, որ հայն ու ադրբեջանցին երբեք չեն կարող միասին ապրել և նույնն է նաև այսքան տարի անց՝ Արցախի պարագայում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: