ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ շարժական արագաչափերի գործարկումից հետո ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը 3 անգամ նվազել է:
ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն էլ, պատասխանելով համացանցում այս առնչությամբ արված գրառումներին` հորդորում է, որ վարորդները հետևեն երթևեկության կանոններին և ուշադրություն չդարձնեն, թե որտեղ են առկա արագաչափ սարքերը՝ շարժական, թե անշարժ:
Արմեն Խաչատրյանի խոսքով՝ փետրվարի 8-ից առ այսօր արդեն իսկ ֆիքսվել է արագության գերազանցման ռեժիմի մի քանի հարյուր խախտում: