Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրությունը, որը տևեց մեկ ժամ։ Ընտրության արդյունքներն ամփոփեց Գագիկ Մելիքյանը։

Եվ այսպես՝

Գագիկ Հարությունյանը  96 կողմ, 2 դեմ ձայների հաշվարկով ընտրվեց ԲԴԽ անդամ 5 տարի ժամկետով։ 

Գևորգ Դանիելյանը  90 կողմ, 7 դեմ ձայների հաշվարկով ԲԴԽ անդամ 5 տարի ժամկետով։

Լիպարիտ Մելիքջանյանը 82 կողմ, 15 դեմ ձայների հաշվարկով ընտրվեվ ԲԴԽ անդամ 5 տարի ժամկետով։  

Հայկ Հովհաննիսյանը  86 կողմ, 11 դեմ  ձայների հաշվարկով ընտրվեց ԲԴԽ անդամ 3 տարի ժամկետով։ 

Սերգեյ Մեղրյանը  87 կողմ, 10 դեմ ձայների հաշվարկով ընտրվեց ԲԴԽ անդամ 3 տարի ժամկետով։

Ընտրության արդյունքների ամփոփումից հետ նորընտիր անդամները երդվեցին՝ ընթերցելով երդման տեքստը և  խոստանալով արդարացնել սպասելիքները։