100 տարի առաջ այս օրը՝ մարտի 3-ին, մի կողմից՝ Խորհրդային Ռուսաստանի, մյուս կողմից՝ Ավստրո-Հունգարիայի, Գերմանիայի, Օսմանյան Կայսրության, Բուլղարիայի միջև կնքվեց հայտնի Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը:

 

Ռուսաստանը դուրս էր գալիս պատերազմից՝ կորուստներ ունենալով Եվրոպայում և հեռանալով Հարավային Կովկասից:

 

Ռուսները թուրքերին տրամադրեցին աշխարհամարտի ժամանակ գրաված Արևմտյան Հայաստանի կամ, ինչպես պայմանագրում ասվում էր, «Արևելյան Անատոլիայի նահանգները»: Թուրքերը քարտ բլանշ էին ստանում հետագայում տարածաշրջանում, մասնավորապես՝ Արևելյան Հայաստանի վրա հարձակում կազմակերպելու համար: