Shamshyan.com- ը գրում է.

Արդեն մի քանի ամիս է, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում մեծ թափով ընթանում է բարձրահարկ նոր շենքի կառուցման աշխատանքները։

Դավիթաշենցիներն այն կարծիքին են, որ դա կոչվելու է «Դավիթաշենի թևեր», քանի որ Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն ընթանալիս Դավիթաշենի կամրջի աջ և ձախ հատվածներում գտնվող շենքերը կոչվելու են «Դավիթաշենի թևեր»։

Այս օրերին նաև նշված շինարարության հարևանությամբ գտնվող հատվածում էլիտար տան քանդման աշխատանքներ են սկսվել։ 

Դավիթաշենցիների ասելով՝ էլիտար տունը, որը քանդվում է, պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դավիթաշենի նախկին թաղապետ, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանին, ով այդ տունը կառուցել է 90-ական թվականների մութ ու ցուրտ, սակայն Արցախյան հերոսամարտի տարիներին։

Թե ինչն է Ռ. Գևորգյանի կոմղից տան քանդման պատճառը, մեզ հետ զրուցակից դավիթաշենցիները, ովքեր հասկանալի պատճառներով հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մեր տեղեկություններով՝ Ծաղիկ Ռուբոն տունը քանդում է, որպեզի տեղը ջերմոց կառուցի, իսկ ջերմոցում էլ աճեցնելու է ծաղիկներ։ Երևի Ռ. Գևորգյանը մտածել է, որ ճիշտ քայլ կլինի, եթե վերադառնա իր հին մասնագիտությանը։ Համ լավ գործ է, համ էլ լավ անուն ուներ, այն է՝ ծաղիկի գործ կանի, թե չէ, նրանից ոչ թաղապետ դուրս էկավ, ոչ էլ քաղաքական գործիչ։ Էլ բանաստեղծի մասին էլ չենք ասում»։

SHAMSHYAN.com-ը փորձում է Երևանի քաղաքապետարանից ու Դավիթաշեն վարչական շրջանի պատաախանատուներից ճշտել, թե ինչի համար է քանդվում, իսկ հետո ինչ է կառուցվելու այդ տեղում, սակայն հեռախոսազանգերն անարձագանք են մնում։