Այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «վերադառնալու են» Երևան ու Զանգեզուր, նկատեց, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության և հնչող հայտարարությունների մեջ լուրջ փոփոխություններ չկան:
 
Հարցին՝ արդյոք այս հայտարարությունները լայնամասշտաբ պատերազմ սկսելու կոչեր չեն, Մովսես Հակոբյանը պատասխանեց.
 
«Ադրբեջանի արտաքին քաղաքականության, հայտարարությունների մեջ լուրջ փոփոխություններ չկան, սկսած 1995թ.-ից՝ Շուշիում չայ են խմել, Սևանում ձուկ են որսացել, միշտ ցանկություն ունեցել են, բայց դա որևէ բան չի նշանակում»,- ասաց նա:
 
Արդյո՞ք պատրաստ ենք լայնամասշտաբ գործողությունների հարցին ի պատասխան՝ Հակոբյանն ասաց.
 
«Մենք  միշտ պատրաստ ենք: Բանակը դրա համար է»: 
 
Տեսանյութը՝ armlur.am-ի: