Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հրայր Թովմասյանի փոխարեն պատգամավոր դարձավ Տաճատ Վարդապետյանը, ով հինգերորդ գումարման խորհրդարանում ևս պատգամավոր էր: Նա այսօր առաջին անգամ էր մասնակցում խորհրդարանի նիստին և ներկայացրեց իր տեսլականը:
Լրագրողների հետ զրույցում Տաճատ Վարդապետյանը նշեց, որ 2007թ.-ից խորհրդարանում է եղել և նպատակադրված է ակտիվորեն ձեռնամուխ լինել օրենսդիր մարմնի աշխատանքներին. «Նպատակս ակտիվ գործունեությունս է, որի մեջ իր ուրույն տեղն է ունենալու իմ ծննդսվայրին, ջավախահայությանը վերաբերող հարցերը»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ականներն ասում են՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ինքն է՞լ է այդպես կարծում, Վարդապետյանն ասաց․
«Ես նրան գնահատում եմ շատ բարձր, ինչ խոսք, առաջիկայում, վարչապետի ընտրության հարցը դեռ քննարկվելու է Հանրապետական կուսակցությունում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան գործչին, ինձ համար նա անթերի քաղաքական գործիչ է, և նրան՝ որպես երկրի ղեկավար, շատ բարձր եմ գնահատում»,- ասաց նա։