Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող տոնական միջոցառումների շարքում հաճելի անակնկալ է մատուցվել կին վարորդներին:
Մայրաքաղաքի տարբեր խաչմերուկներում լուսացուցային կարմիր նշանի ժամանակ երիտասարդ կամավորները, մոտենալով մեքենաներին, Երևանի քաղաքապետի անունից շնորհավորական բացիկ և վարդեր են նվիրել կին վարորդներին:
Անակնկալի եկած, բայց միաժամանակ վերաբերմունքից շոյված կանայք ու աղջիկները նշել են, որ ուրախ են, որ մասնակիցն են մարտի 8-յան տոնական միջոցառումների: