Ռուսական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող «Место встречи» հաղորդման հաղորդավարուհի Օլգա Բելովան, ով հայությանն առավել հայտնի դարձավ Հայաստան—Եվրամիություն թեմայով հայտնի սկանդալային և հակահայ ձևակերպումներով լեցուն հաղոդումից հետո, ռուսական պատվիրակության շրջանակներում օրերս այցելել է Բաքու։ 

Լրագրողներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ հաղորդավարուհուն հարցրել են՝ ինչով է պայմանավորված իր վարած հաղորդման ժամանակ ադրբեջանցի փորձագետների բացակայությունը։

 

«Հաղորդմանը մասնակցող փորձագետներին ներկայացվում են մի շարք պահանջներ, որոնցից են լավ բանավիճելու կարողությունը, արագ մտածողությունը, փաստարկներով խոսելու հնարավորությունը և քննարկվող թեմայի վերաբերյալ գիտելիքների պաշարը», - ասել է Օլգա Բելովան։