Ամերիկացի զենիթայիններն այս օրերին վարժանքներ են անցնում Իսրայելում, որպեսզի հրեական պետության պաշտպանության համար տեղացի զինվորականների հետ նույն շարքում կանգնեն, երբ դրա անհրաժեշտությունը ծագի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ընդգրկուն զինավարժանքների ղեկավարները:

«Juniper Cobra - 2018» զինավարժանքներում, որոնք կտեւեն մինչեւ ամսվա վերջը, երկու երկրներից գործի են դրված շուրջ հինգ հազար զինծառայողներ, հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության հիմնական համակարգերը, որոնք կան նրանց տնօրինության տակ:

«Զինավարժանքների հիմնական նպատակն Է մեզ նախապատրաստել այն օրվան, երբ ստիպված կլինենք գործել ցանկացած իրադրության մեջ ցանկացած սպառնալիքի դեմ… Երբ դա խնդրի Իսրայելի կառավարությունը, մենք կլինենք այստեղ եւ պատրաստ կլինենք գործելու»,- ասել Է ԱՄՆ-ի երրորդ օդային բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռիչարդ Քլարքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: