Լատվիայի Պետական եկամուտների ծառայության գլխավոր տնօրեն Իլզե Ցիրուլեն մարտի 10-ին մահացած է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ցիրուլեի մարմինը հայտնաբերվել է շաբաթ՝ մարտի 10-ին, իր բնակության վայրում»:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

 

Վարչապետ Մարիս Կուչինսկիսը կատարվածը քննարկել է ֆինանսների նախարար Դանա Ռեյզնիյեցե-Օզոլոյի հետ, նրանք պայմանավորվել են ծառայության պաշտոնակատար նշանակել: