«Ծխելը, շաքարային դիաբեդը, արյան բարձր ճնշումը մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը և 40 տոկոսով ավելացնում այս հիվանդությունները ձեռք բերելու ռիսկը: Սիրտ-անոթային հիվանդությունների դերը ժամանակակից հասարակության մեջ բարձրացված է ազգային անվտանգության մակարդակի և դրա շնորհիվ է, որ վերջին տասնամյակում արձանագրել ենք մահացությունների կտրուկ անկում»,-այսօր լրագրողների հետ հանդիչպման ժամանակ ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի անգեոգրաֆիկ կենտրոնի ղեկավար, սրտաբան Մերուժան Սաղաթելյանը:Картинки по запросу Մերուժան Սաղաթելյան

ԼՈւՐԵՐ.com-ը սրտաբանից հետաքրքվեց Հայաստանում այս հիվանդությունների աճի վիճակագրության մասին: Հարցին ի պատասխան՝ մասնագետը նշեց, որ Հայաստանն այս հարցում տարբերվում է աշխարհում արձանագրված վիճակագրությունից, քանի որ մեր երկրում յուրաքանչյուր 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 200 սուր ինֆարկտի դեպք, ինչը միջինից բարձր ցուցանիշ է. «Սրան նպաստում են ժառանգականությունը, քիչ շարժվելը և խրոնիկ սթերսը»,-ասաց մասնագետը և նշեց, որ ինֆարկտի և դրա հետևանքով հանկարծամահության դեպքերը երիտասարդացել են: 

Հարցին՝ տարեկան քանի՞ սրտի ստենտավորման դեպք է արձանագրվում մեր երկրում և արդյո՞ք հարևան երկրներից մեզ մոտ նման բուժծառայությունից օգտվող հիվանդներ կան, սրտաբանը պատասխանեց. «Տարեկան 4000 մարդ ենթարկվում է սրտի ստենտավորման: Սա միայն Հայաստանի բնակչության շրջանում: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք մեզանում առկա՞ է բժշկական տուրիզմը, ապա պետք է նշեմ, որ վերջին տարներին շատ նվազել է մեզ մոտ եկող և վիրահատվող օտարերկացիների քանակը: Վրաստանն ավելի թեքվեց դեպի Թուրքիայի կողմը, մեզ մոտ համեմատաբար մեծ է հարավային Ռուսաստանից եկողների թիվը»,-ասաց նա:

Խոսելով ստենտավորման գնային քաքականության մասին՝ մասնագետը նշեց, որ հիմնավորված չէ պնդումը, որ Հայաստանից գնում են, օրինակ, Վրաստան՝ ավելի էժան ստենտավորում անցնելու համար. «Դրսում պարզվում է, որ բացարձակ այլ առողջական խնդիրների մասին  է խոսքը և մենք տեսնում ենք, որ լինում են դեպքեր, որ պարզ միջամտությունը կատարվում է շատ էժան գնով, Վրաստանում կա մեխանիզմ, որ դրսից եկած քաղաքացիներին  պարզ գործողություններ են անում ավելի էժան գներով: Վրաստանում, սակայն, նրանք չեն հայտնում, թե ինչ ստենտ է դրվել: Բացարձակ չկա օգտագործվող ստենտի մասին ինֆորմացիա, չի խոսվում հետագա բարդությունների մասին: Չի կարող Վրաստանում այդ գործողությունը լինել ավելի էժան, քան ողջ աշխարհում: Վրաստանը պարզապես տանում է այնպիսի քաղաքականություն, որ հարևան երկրից քաշի իր մոտ հիվանդներ: Խոսքը գնում է պարզ գործողությունների մասին, բարդ գործողությունների մասին խոսք չկա»,-ասաց Մերուժան Սաղաթելյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանում ժամկետանց ստենտներ չեն օգտագործվում և մնացած ստենտ, ժամկետանց ստենտ չի կիրառվում:

Աղավնի Սուքիասյան