Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի կինը` Լանա Ռամիշվիլին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայաստանյան տեսարժան վայրերի լուսանկարներ: Մարտի 11-ին` Իվան Վոլինկինի ծննդյան օրը, լինելով Ջերմուկում, նա իր հիացմունքն է հայտնել տեսարժան վայրերի առնչությամբ:
«Ուրախ եմ, որ մեկնելուց առաջ մեկ անգամ ևս հաջողվեց լինել Հայաստանի այս ամենագեղեցիկ վայրերից մեկում` Ջերմուկում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լանա Ռամիշվիլին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Նա նկատել է, որ Արարատյան դաշտավայրում ծաղկել է ծիրանենին, սակայն Ջերմուկում ձմեռ է: Նա Ջերմուկից մեկնելիս անգամ ափսոսանքի խոսքեր է գրել այն առիթով, որ ստիպված է հրաժեշտ տալ նման գեղեցկությանը: