Երեկվանից հրդեհվում է Վանաձորի անտառը, որի տարածքում են տեղակայված Վանաձորի ծերանոցը և ճամբարը։

 

Թե ինչ վիճակ է տիրում վանաձորյան անտառներում և որն է հրդեհի բռնկման պատճառը, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել Վանաձորի անտառտնտեսությունից, որտեղ մեր հարցին ի պատասխան նշեցին, որ որ այս պահին ասելու բան չունեն և շտապում են դեպքի վայր։

Մեզ հետ զրույցում  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի մամուլի խոսնակ Լուսինե Հակոբյանը նշեց, որ մարտի 18-ից Վանաձորում բռնկված հրդեհը մարելու համար գործի են անցել տեղի՝ և ԱԻն-ծառայությունը և ոստիկանությունը։ «Հրդեհված տարածքում շատ են մացառները, ինչը դժվարացնում է մարման աշխատանքները։ Իրականացվում են կրակի մարման աշխատանքներ, պարզապես՝ դեռևս առկա է տարածման վտանգ։ Իրավիճակը վերահսկելի է։ Աշխատանքների համար դեռևս բավարար են տեղի ուժերը»,-ասաց նա։

Թե որքան տարածք է հրդեհվել և կա՞ արդոք մոտավոր վիճակագրություն, թե բռնկված հրդեհը որքան վնաս է պատճառել, մամուլի խոսնակը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ դեռևս համաատասխան աշխատանք չի տարվել։

Նշենք, որ այս պահի դրությամբ հայտնի չէ նաև հրդեհի բռնկման պատճառը։