Երևանից Տվեր ուղևորված ավտոբուսի` Վորոնեժի շրջանում վթարի հետևանքով մահացածի ինքնությունը հայտնի է: Ինչպես տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, նա ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ս. Սուքիասյանն է: Վթարի հետևանքով մահացել է նաև ռուական բեռնատարի վարորդը՝ Ն. Ի. Սիոնին:

Պատահարի պահին ավտոբուսում եղել է 50 ուղևոր` 2 վարորդն ու 48 ուղևորները: Կա 9 տուժած, որոնցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

 

Հայկական ավտոբուսի 40 ուղևորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոց:

Ավտոբուսը պատկանում էր կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը: