IQOS-ը էլեկտրոնային սարք է՝ այլընտրանք բոլորիս հայտնի սիգարետին։
 
Մշակման հիմքում ընկած է թութունի այրումը տաքացումով փոխարինելու գաղափարը։ Վերջերս էլ Ֆիլիպ Մորրիս ընկերությունը մեկնարկեց նորարարական այդ տեխնոլոգիայի վաճառքը Հայաստանում։ Ուստի խելամիտ է հասկանալ՝ արդյո՞ք IQOS-ի օգտագործումը իսկապես ավելի քիչ ռիսկեր է պարունակում, քան սիգարետ ծխելը։
 
Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի Փորձարարական կենսաբանության ինստիտուտի գիտնականները այս հարցով հետազոտություն են անցկացրել։
 
Հաշվի առնելով, որ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց 53%-ը կանոնավոր ծխողներ են, հարցը արդի է նաև մեզանում։
 
Իրականում, զարմանալի չէ, որ թութունի տաքացումը մինչև 350 աստիճան ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում, քան վերջինիս այրումը 800 աստիճանում, քանի որ ցանկացած օրգանական նյութի այրում առաջացնում է առողջության համար վնասակար նյութեր։
 
Անխոս, թութունի ցանկացած ձևի օգտագործումը չի կարող օգտակար լինել առողջության համար՝ վնաս հասցվում է ցանկացած դեպքում։ Այնուամենայնիվ, ինչպես փաստում է ուսումնասիրությունը, սովորական ծխախոտի փոխարինումը IQOS-ով այդ վնասը նվազեցնելու պոտենցիալ ունի (այն դեպքում, եթե թութունի օգտագործումը չի ավելանում)։
 
Բացի այդ, Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ IQOS օգտագործելու դեպքում բրոնխիալ էպիթելային հյուսվածքի միտոքոնդրիումների (սա բջջի այն հատվածն է, որը վերջինիս համար էներգիա է արտադրում) աշխատանքի վրա բացասական ազդեցությունը ավելի քիչ է։ Առաջին հերթին նվազում է բջջային սթրեսը, ինչը կարող է դառնալ նյարդային համակարգի, սրտամկանի, աչքի ցանցաթաղանթի, կմախքային մկանների և էնդոկրին համակարգի խանգարման պատճառներից մեկը։
 
«Հետազոտությունը ցույց է տվել, որ այրումը տաքացումով փոխարինելը, ինչի արդյունքում նվազում է վնասակար կամ վնասակար լինելու պոտենցիալ ունեցող տարրերի արտանետումը, հեռանկարային մեթոդ է բջջի միտոքոնդրիումների վրա ծխախոտային արտադրանքի օգտագործումով պայմանավորված բացասական ազդեցությանը նվազեցման ճանապարհին»- նշել է հետազոտության համահեղինակ Ջոհաննա Սժեպանովսկան։
 
12 ամիս տևած հետազոտության հիմնական եզրահանգումը հետևյալն է․ «էլեկտրոնային եղանակով թութունի տաքացումը մինչև այրումից զգալիորեն ավելի ցածր ջերմաստիճանի, հանգեցնում է գոլորշու առաջացմանը։ Այդ գոլորշին պարունակում է նիկոտին և զգալիորեն ավելի քիչ թունավոր նյութեր՝ ծխախոտի այրման հետևանքով առաջացած ծխի համեմատ»։
 
Աղբյուրը՝ Մ․ Նենկայի անվան փորձարարական կենսաբանության ինստիտուտ, Լեհաստանի գիտությունների ակադեմիա։