Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում մարտի 20-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1971 թ. ծնված Արսեն Մ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Վոդխոզ» կոչվող վայրում՝ պատ շարելու ժամանակ ամրանի վրա ընկնելու հետևանքով:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ վարչությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 20.00-ին, Ակներ թաղամասի հրապարակից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Դավիթ Մ.-ն:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը ժամը 15.00-ի սահմաններում Ակներ թաղամասի մոտ գտնվող «Բարի գալուստ» զրուցարան-աղբյուրում հացկերույթի ժամանակ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, սեղանի վրայից վերցնելով դանակը, մեկ անգամ հարվածել է Արսեն Մ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: