Կառավարությունը հաստատեց Առողջապահության նախարարության «Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության բարելավում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թ. նախահաշիվը:
«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի հետ նախատեսվում է կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր` համապատասխան ծրագրային նպատակների իրականացման համար: Ծրագրի գումարը կազմում է 212 356. 38 ԱՄՆ դոլար»,- ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա ապահովել հանրային ծառայությունների մատուցման համակարգում թափանցիկության ու հաշվետվողականության բարելավումը, ներառյալ` ծառայությունների և ապրանքների գնումը և բաշխումը: