«Այն պայմանագիրը, որ մենք Ռուսաստանի հետ ստորագրել ենք 1999 թվականին, որևէ ռազմական ստորաբաժանման տեղակայում չի նախատեսում։ Հիմա, եթե մեր Կառավարությունը որոշել է նման ռազմական ոտիկանություն տեղակայել, նշանակում է, որ պետք է մշակվի նոր պայմանագիր։ Ռուսական ռազմական ոստիկանության տեղակայումը վիճելի հարցեր է առաջացնում։ Մեզ համար դեռ անհասականալի է՝ այդ ռազմաբազան ինչ տարածքների վրա է վերահսկողություն իրականացնելու։ Կարծում եմ՝ այստեղ  կարիք կա նոր պայմանագրի անհրաշետության»,-ասաց քաղաքագետ Ալեքսանդր Գրիգորյանն՝ անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության տեղակայման խնդրին։

 

Վերջինս հիշեց մի դեպք, երբ հայ բոլշևիկները կազմալուծում էին հայոց բանակը, քանի որ հավատում էին, որ Կարմիր բանակը գա՝ լավ կլինի․ «Կարմիր բանակը եկավ՝ հանձնեց Ղարսը, Կարսը, Արցախը»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ պատմությունը մեզ հուշում է, որ պետք է շատ զգույշ լինել, քանի որ Ռուսաստանի հետ ուժային համագործակցությունը հաշվարկ է պահանջում․ «Որ չստացվի այնտեղ, որ մենք ցանկանանք գնալ Արցախ և ինչ-որ բան մեզ պարտադրեն, ՌԴ-ն առաջնորդվում է իր շահով, իսկ իր շահը կարող է պահանջել, որ հայերը միակողմանի զիջման գնան Ղարաբաղի հարցով»,-ասաց Գրիգորյանը։

Քաղաքագետն անդրադարձավ նաև մինչ այս պահը եղած տեղեկատվությանը, որով ռուսական կողմը հայտնել է, որ ցանկանում է Երևանում ևս  տեղակայել ռազմական ոստիկանության ստորաբաժանում․ «Ես չեմ հասկանում, Երևանում անհրաժեշտություն ինչու առաջացավ, ինչ կարգուկանոն են ուզում հաստատել»,-մտահոգություն հայտնեց քաղաքագետը։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբը տարածել է հաղորդագրություն, որով տեղեկացնում է, որ Հայաստանում պետք է տեղակայվեն ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:

Ըստ հայտարարության՝ ստորաբաժանումները նախատեսվում է տեղակայել Երևանում և Գյումրիում։