K-9 պրոֆեսիոնալ քիքբոքսինգ ֆեդերացիայի նախագահ Միհրան Ենոքյանը, ով նաև գործող պրոֆեսիոնալ մարզիկ է, այսօր կրկին մեկնում է Չինաստան՝ մասնակցելու պրոֆեսիոնալ մենամարտերի: Մենամարտներն անցկացվելու են աշխարհահռչակ WLF, KLF, WKF մրցաշարերում:
Vesti.am-ի հետ զրույցում մարզիկն ասաց, որ մարտականորեն է տրամադրված:
«Այս անգամ, ավելի լավ պատրաստված լինելով, վստահորեն գնում եմ, որպեսզի սպասվող բոլոր մենամարտերում հաղթանակ տոնեմ»,-ասաց Միհրան Ենոքյանը:
Որոշ ժամանակ անց Հայաստանը ներկայացնող ևս մի քանի մարզիկ կմիանա Միհրանին:
Նշենք, որ սեմինար պարապմունքներն անցկացվել են Տիգրան Հարոյանի ղեկավարությամբ գործող Ջիու-Ջիթսու մարտարվեստի միջազգային ֆեդերացիայի մարզչական կազմի աջակցությամբ՝ փոխնախագահ Գարիկ Հարոյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ Ջիու-Ջիթսու մարտարվեստի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ Հայաստանը ներկայացնող երեք մարզիկ՝ Միհրան Ենոքյանը, Կարո Ոսկանյանն ու Դավիթ Անդրեասյանը Չինաստանում կրկին մասնակցում էին մենամարտերի: Նրանք, մասնակցելով 13 մրցման, վերադարձել էին 13 հաղթանակով: