Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին այցելել է Դադիվանքի վանական համալիր եւ այնտեղ մասնակցել Սուրբ Հարության տոնի Սուրբ պատարագին:

Այնուհետեւ Նախագահը ներկա է գտնվել համալիրի բակում կազմակերպված տոնական միջոցառմանը:

 

Երկրի ղեկավարին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: