New York Magazine հանդեսն ապրիլյան համարի շապիկին զետեղել է երգիծական ֆոտոկոլաժ, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկերում է խոզի տեսքով: Այս մասին հայտնել է հրատարակության թղթակից Յաշար Ալին Twitter-ի իր էջում:
Ֆոտոկոլաժն ուղեկցվում է հետեւյալ մակագրությամբ. «Գաղտնի նախահամաձայնությունը չէ… անիրազեկությունը չէ… դաժանությունը չէ… պատճառը կոռուպցիան է, տխմար»: Թրամփի մասին հոդվածը լույս է տեսել «Ինչու՞ են սեփական շահերից բխող նրա գործողությունները խոշորագույն քաղաքական վնաս հանդիսանում» վերտառությամբ: Հրատարակությունը հրապարակումը նվիրել է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում Թրամփի գտնվելու 501-րդ օրվան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: