Հայաստանի 4-րդ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երդմնակալության արարողությունից հետո Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն' հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Եռաբլուրում նախագահի և նախարարի այցին սպասող կանանցից մեկին նորընտիր նախագահը մոտեցավ, հարգանքով բարևեց։ Կնոջը բարևելու համար ձեռքը մեկնեց նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն ապարդյուն. կինը նրան այդպես էլ չբարևեց։
Անտեսվածության դառնությունը, սակայն, ցրեց «Եռաբլուր»-ում պաշտոնյաներին սպասող մեկ այլ կին, ով խորհրուդ տվեց Արմեն Սարգսյանին և նախարար Սարգսյանին՝ երկրին վերաբերվել սեփական տան նման, անտեսելով հանգամանքը, որ մենք աղքատ երկիր ենք։
Կնոջ այս դիտարկմանը հակադարձեց նախարար Սարգսյանը․ «Քյասիբ չենք, հարուստ ենք»,-ասաց նա, որից հետո պաշտոնյաները հեռացան։