Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնոմ առաջադրելը ճիշտ որոշում է, ինչը գիտակցում է նաև ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը. «Խելոք մարդ ա, որ ասել ա, ուրեմն մի բան գիտի»,-ասաց Սարոյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որ որպես առաջին դեմք՝ առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հարցին՝ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելը չի՞ փաստում արդյոք, որ Կարապետյանին խաբեցին, Սարոյանն ասաց. «Իսկ ի՞նչ գիտես, որ սկզբից էլ սենց պայմանավորված չեն եղել»։
Հարցին, որ ընտրությունների ժամանակ Կարապետյանն օգնեց ՀՀԿ-ին՝ ձայներ ստանալ ու նախկինում էլ հայտարարել էր, որ ինքը պատրաստ է շարունակել վարչապետ աշխատել, Սարոյանն ասաց.
«Հիմա որ փոխվարչապետ աշխատեց, նույն բանը չի՞»։