ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է տվել հարվածել Սիրիային: Ռազմական գործողություններում մասնակցում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զորքերը:

 

ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտնել է, որ թիրախում էին Դամասկուսում գիտական ուսումնասիրությունների կենտրոնը, որը զբաղվում է քիմիական և կենսաբանական զենքի ստեղծմամբ, քիմիական զենքի պահեստը՝ Հոմսից արևմուտք և մեկ այլ պահեստ ու հրամանատարական կետ Հոմսի մոտ: