«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր՝ ապրիլի 15-ին Երեւանի փողոցներով իր համակիրների հետ «Ընդվզիր» գրությամբ պաստառով բողոքի երթ է արել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:

Մասնակիցները երթի ընթացքում բացականչել են «պատ-վա-զուրկ»:

 

Երթից հետո նա մեկնել է Գյումրի, որտեղ ժամը 16:00-ին Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում անցկացնելու է բողոքի ցույց` ընդդեմ քառորդդարյա բռնակալության:

  • Ցույցի ընթացում ելույթով հանդես է գալու Զարուհի Փոստանջյանը:

 

  • Ցույցի ընթացքում տեղի է ունենալու Սերժ և Ռիտա Սարգսյանների և այլոց քաղաքացիական խորհրդանշական մահապատժի իրականացում: