Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ցուցարաների և վարորդների միջև։ Կորյուն-Հերացի խաչմերուկում G դասի Mercedes Benz ամենագնացը փորձեց ճեղքել ցուցարաների կազմած պատը, ինչի արդյունքում ընդհարում տեղի ունեցավ մեքենայի ուղևորների ու ցուցարների միջև, նրանցից մի քանիսը վնասվածքներ ստացան։