ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները ներխուժեցին Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի շենք: Նրանք աղմուկով անցան քոլեջի միջանցքներով՝ ներխուժելով դասասենյակներ, խաթարելով դասապրոցեսը:

Մինչ ուսումնական հաստատություն ներխուժելը նրանք քայլերթ էին անցկացնում Երևանի առանց այն էլ կաթվածահար երթևեկությամբ փողոցներում: Բաղրամյան պողոտայով նրանք հասան դեպի Գրողների միության շենքի մոտ: Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից ներքև՝ դեպի Օպերա տանող ճանապարհահատվածում երթևեկությունը դադարեցված է: Սահմանադրական դատարանի հատվածում ոստիկաններ են, տեղադրված են արգելապատնեշներ, իսկ դրանց հակառակ կողմում խմբված են ցուցարարները: