ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել առաջին փոխվարչապետ»,-նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում: