Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 19-ին Ադրբեջանի վերաբերյալ 3 նոր վճիռ է հրապարակել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Վճիռներից մեկը կապված է ադրբեջանցի փաստաբաններ Աննագի Գաջիբեյլին և Ինտիգամ Ալիևին անօրինաբար փաստաբանների ասոցիացիայից հեռացնելու, մյուսը՝ 2013 թ. ձրբակալված մարդու իրավունքների պաշտպան Անար Մամեդլիի գործի հետ։

ՄԻԵԴ վճիռներով Ադրբեջանը տուգանվել է մոտ 40 հազար եվրոյի չափով:

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերը չափազանց լայն տարածում ունեն:

Ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր: