Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հղել՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․
«Ես շատ կուզեի ձեզ միանալ Երեւանում կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս եւ միտքս ամբողջովին ձեզ հետ է։ Մինչեւ հիմա չեմ կարողացել այլ պատճառներով, բայց շուտով կկարողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար: Այս շարժումը իսկական է եւ այն լիովին ձերն է եւ պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։