ArmLur.am-ի տեղեկություններով, երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ մարզից բազմաթիվ բնակիչներ ցանկացել են գալ Երևան և միանալ «Իմ քայլը» շարժմանը, սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել և արգելել են: Իսկ նրանց ճանապարհին կանգնողը եղել է ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրի Սահակյանը: Նա փորձել է անգամ բռնությամբ խոչընդոտել ցուցարար բնակիչներին, սակայն արդյունքում տուժել է միայն ինքը:

 

Զայրացած բնակիչները պատգամավորին այն աստիճան են ծեծել, որ նրան մի կերպ են տեղափոխել են ցուցարարների մոտից: Ի վերջո, իրենց սահմանադրական իրավունքը քաղաքացիներին հաջողվել է իրականացնել և հասնել Երևան, որտեղ արդեն 10-րդ օրն է խաղաղ ցույցեր են իրականացվում:

Պատգամավորի հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Հիշեցնենք` նախօրեին գրեթե նույն իրադրությունն էր Էջմիածնում, որտեղ բնակիչներին Երևան գալ արգելում էր նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Սակայն նրան ևս չէր հաջողվել կանգնեցնել ցուցարարներին: