Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ նա բացառիկ պետական այր է և անփոխարինելի պետական գործիչ:

Այս մասին Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողներին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

«Սերժ Սարգսյանն ապացուցեց հերթական անգամ, որ ինքը բացառիկ պետական այր է, բացառիկ և անփոխարինելի պետական գործիչ է: Ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն, նման հայրենասիրություն: Եվ ես ևս մեկ անգամ հպարտանում եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ իր գլխավորած թիմում աշխատելու: Նա բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց և ուժեղություն»,- ասաց Շարմազանովը:

Լրագրողների հարցին, թե ով է Հայաստանի հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն՝ պատգամավորը հրաժարվեց պատասխանել՝ ընդգծելով, որ ապրիլի 24-ին քաղաքական գործընթացների մասին պայմանավորվել են լռել:

«Կյանքը շարունակվում է, վաղն ապրիլի 25-ն է, վաղը բոլոր ձեր քաղաքական հարցերին կպատասխանեմ»,- նշեց նա: