Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հույս ունի, որ քաղաքացիները կդրդեն բոլոր քաղաքական ուժերին նստել բանակցելու և լուծումներ գտնելու:

«Մենք այլ տարբերակ չունենք, եթե մենք լուծումներ չգտնենք, ապա խնդիրներ ենք ունենալու տնտեսության և ոլորտներում: Դա անդրադառնալու է յուրաքանչյուրիս վրա՝ աշխատավարձ, տնտեսական աճ, թոշակ, զբոսաշրջիկ, ներդրում: Բազմաթիվ ներդրողներ ունենք, որոնց հետ քննարկումները մեր օրակարգում են, բայց մենք հետաձգել ենք»,-լրագրողների հետ զրույցում նշեց Կարեն Կարապետյանը:

 

Դիմելով լրագրողներին՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ չափազանց շահագրգռված է, որ լրագրողներն էլ, որպես ակտիվ քաղաքացիներ, փորձեն սերմանել հանդուրժողականություն: