ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության նիստից հետո խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ձեռնպահ մնաց Փաշինյան-Կարապետյան չկայացած բանակցությունների մասին տեսակետ հայտնելուց:

«Բանակցությունների հետ կապված հարցերին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություններ արել է: Բոլոր գնահատականները նրա հարցազրույցների մեջ կա: Ես ավելացնելու բան չունեմ», - ասաց նա:

 

Հարցին` եթե Սերժ Սարգսյանը չէր առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը, ապա ինչո՞ւ է այսօր նրա թեկնածությունը քննարկվում, Շարմազանովը չցանկացավ պատասխանել.

«Ցտեսություն»: