Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն այն համոզմանն է, որ համերաշխությունը կարևոր է և անկախ իշխանափոխության ելքից՝ գործընթացը պետք է շարունակվի, որովհետև պայքարը որակի փոփոխության համար է․ «Խաղաղ ցույցերի ֆենոմենը դեռ կա 1988 թվականից։ Նիկոլը հաստատ սեփական փորձով վերլուծել էր այն և կատարել մեթոդի ընտրություն։ Այսօրվա երիտասարդությունը կարողացավ ցույց տալ, որ մեր երիտասարդները մեզ գերազանցել են»,- ասաց Աշոտ Բլեյանն՝ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։
Քննարկման մասնակից՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ, անդրադառնալով ներքաղաքական լարված զարգացումներին, ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի կարծում է, որ այս շարժումը կմնա համաշխարհային պատմության և քաղաքագիտական մտքի մեջ․ «Շարժումը շատ անկեղծ էր, Նիկոլն ինչ անում էր՝ հավատով էր անում։ Սա ֆանտաստիկայի ժանրից էր, մենք տեսանք ինքնակազմակերպման ֆանտաստիկ մակարդակ։ Մեծ դեր խաղաց նաև համացանցը, հատկապես՝ սադրիչների գործողությունները կանխելո ւ հարցում»,- ասաց նա։
Փորձագետը նաև նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը նոր կրթական մեթոդ կիրառեց, և քանի որ երիտասարդները չեն սիրում ճառեր լսել, Փաշինյանը նրանց դրդեց գործողությունների․ «Քայլող մարդը միշտ հաղթում է նստած մարդուն»,- ասաց Խաչատրյանը։