Ազգային ժողովում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստում Նիկոլ Փաշինյանին ուղղեց մի շարք հարցեր, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանության․

Բաբլոյան - Այս օրերին դուք ունեի՞ք հավաքներ կազմակերպելու ազատ հնարավորություն։

 

Փաշինյան - Այո։

Բաբլոյան - Դուք ունեի՞ք խոսքի ազատություն։

Փաշինյան - Ինչպես այս օրերին, ես իմ ողջ կյանքում ունեցել եմ խոսքի ազատություն։

Բաբլոյան - Այս օրերին ժողովուրդն ունե՞ր իր կամքն արտահայտելու ազատ իրավունք։ 

Փաշինյան - Ժողովուրդը միշտ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք։

Բաբլոյան - Դուք գտնո՞ւմ եք, որ ժողովուրդն ուներ հավաքներին մասնակցելու ազատ իրավունք։

Փաշինյան - Այո, ես գտնում եմ, և ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը մենք կարողացանք ապահվել։

Բաբլոյան - Դուք գտնո՞ւմ եք, որ դա ժողովրդավարության դրսևորում էր։

Փաշինյան - Այո, աներկբա։

Բաբլոյան - Դուք գտնո՞ւմ եք, որ այս հնարավորությունը ստեղծվեց 2008 թվականից հետո։

Փաշինյան -Ոչ;