Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Գրանցվել է 78 պատգամավոր:
Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Մայիսի 3-ին պատգամավորները քննարկել են մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք մայիսի 4-ին կդրվեն քվեարկության:
Մայիսի 4-ին, ժամը 10:30-ին տեղի կունենա Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությանը: ՀՀ նախագահը ՍԴ անդամի պաշտոնում առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: