ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր կյանքում ոչ մեկի ձեռքն ու ոտքը չի պոկել։

Մամուլի հրապարակումների համաձայն' երեկ Ազիզյանը այնպես է բարևել Նիկոլ Փաշինյանին, որ քիչ էր մնում նրա ձեռքը պոկեր։ Ազիզյանն ասաց, որ վաղուց է ճանաչում Փաշինյանին և միշտ էլ այդպես է բարևել։

«Հա, էսօր էլի ձեռքը կապած կգա, որ երեկ պոկել եմ»,- հավելեց նա։

Տեսանյութը՝ lragir.am-ի: